Խաղ, փորձ, գիտելիք - 391 երեխա, մեկ նպատակ
«Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետների պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագրի շրջանակում Մեղրի համայնքում մեկնարկել և հաջողությամբ իրականացվել են «ՍՈՎՈՐԵՆՔ, ԽԱՂԱՆՔ, ՓՈՐՁԵՆՔ» խորագրով զարգացնող և ինտերակտիվ դասընթաց-վարժանքներ։
Մարտի 23-26-ն ընկած ժամանակահատվածում ծրագրի շրջանակում դասընթացներն անցկացվել են համայնքի բոլոր յոթ նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ Ալվանք, Ագարակ, Կարճևան, Շվանիձոր, Վարդանիձոր, Լեհվազ բնակավայրերում և Մեղրի քաղաքում։ Ապրիլի 13-ին վերապատրաստող թիմը շարունակել է աշխատանքները՝ այցելելով Նռնաձորի և Ալվանքի միջնակարգ դպրոցներ՝ ընդլայնելով ծրագրի ընդգրկումը։
Խաղ-վարժանքներին մասնակցել է 391 երեխա (172 աղջիկ և 219 տղա), որոնք ակտիվորեն ներգրավվել են ուսուցման հետաքրքիր և կենդանի գործընթացում։
Դասընթացների իրականացմանը մասնակցել է նաև 123 աշխատակից՝ ապահովելով կազմակերպչական և մասնագիտական աջակցություն։
Ծրագրի կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն ստեղծում է ապահով և խթանող միջավայր, որտեղ երեխաները կարողանում են զարգացնել իրենց կրթական, սոցիալական և հաղորդակցական հմտությունները՝ խաղի, փորձի և համագործակցության միջոցով։ Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը նպաստում է համայնքային համախմբմանը և տարբեր դերակատարների միջև համագործակցության ամրապնդմանը։
Ծրագիրն իրականացվում է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության ծառայություն (ECHO)-ի ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի, Վորլդ Վիժն Հայաստան-ի, ՆԳՆ Փրկարար ծառայություն-ի, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի հիմնադրամ-ի, HEKS EPER-ի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և գործընկեր համայնքների համատեղ ջանքերով։
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia