8 հունվարի 2026

«Սովորենք, խաղանք, փորձենք» դասընթաց-վարժանքների արդյունքները

«Թվերի» լեզվով.

  • Գործունեության աշխարհագրությունը` 4 խոշորացված համայնք, 35 բնակավայր
  • Ընգրկված մանկապարտեզների թիվը` 42
  • Իրականացված դասընթաց-վարժանքների թիվը` 42
  • Տարածաշրջանին սպառանացող վտանգների մասին (ռիսկի նվազեցում, արձագանքում) հրահանգավորման մասնակիցներ` 588 աշխատակից
  • Վտանգների մասին տեսաֆիլմերի դիտում և խաղ երեխաների հետ` 1364 մասնակից
  • Ուսումնական վարժանքի մասնակիցները` 2406 երեխա և 706 աշխատակից
  • Գործընթացում ներգրաված մասնակիցների ընդհանուր թիվ` 3112:

Ահա այսպիսին է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետների պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագրի շրջանակում իրականացված «Սովորենք, խաղանք, փորձենք» դասընթաց-վարժանքների վիճակագրությունը:

 Արդյունքում ունենք.

  • Մեկ քայլ ավելի պատրաստված մանկապարտեզներ:
  • Երեխաներին ուսուցանելու փորձարկված խաղային մոդել:
  • Տեսական և գործնական աշխատանքների հետաքրքիր համադրում:
  • Քաղված դասեր, որոնք հիմք կլինեն նոր ձեռնարկումների համար:

Ծրագիրն իրականացվում է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության ծառայություն (ECHO)-ի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի ՓԳՀ-ի, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության, ՆԳՆ Փրկարար ծառայության, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի հիմնադրամի, HEKS EPER-ի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և գործընկեր համայնքների համատեղ ջանքերով: