«Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության կարիքներին արագ արձագանքում» ծրագիր
«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը այս ծրագիրը իրականացրել է Դեմոքրասի Ինթերնեշնլի հետ համատեղ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն էր աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը` վերջիններիս առաջնահերթ կարիքների բացահայտման և համապատասխան աջակցության տրամադրման միջոցով։
Ծրագիրն իրականացվել է՝ 10 նոյեմբեր, 2023 – 08 մայիս, 2024:
Ծրագրի թիրախ են հանդիսացել Դիլիջան և Իջևան խոշորացված համայնքներում և Երևանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում ապաստանած ընտանիքները, ընդհանուր թվով` շուրջ 1060 ընտանիք (մոտավորապես 4000 անձ): Օժանդակության աշխարհագրությունը ընտրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) և օժանդակություն տրամադրող այլ գործընկերների հետ քննարկման և պայմանավորվածության համաձայն:
Ծրագրի առաջին փուլում սերտորեն համագործակցելով ՀՀ ԱՍՀՆ, Երևանի քաղաքապետարանի, Դիլիջանի և Իջևանի համայնքապետարանի հետ վերջիններիս կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա որոշվել է առաջնային կարիքների բավարարմանն ուղղված աջակցության տեսակը:
Արդյունքում` ծրագրի թիրախ համայնքներին տրամադրվել է սննդային, սանիտարա-հիգիենիկ, ինչպես նաև մանկական խնամքի փաթեթներ: Բաշխման ընթացքն ուղեկցվել է շահառուների կարիքների գնահատման գործընթացով, որի հիման վրա էլ որոշվել է ծրագրի երկրորդ փուլում տրամադրվող աջակցության տեսակը:
* 1-ին փուլի աջակցությունը Երևանում տրամադրվել է միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապաստանած ընտանինքներին, իսկ 2-րդ փուլով տրամադրված աջակցությունը` բոլոր վարչական շրջաններում ապաստանած ընտանիքներին:
Կից աղյուսակում ներկայացված են երկու փուլերում թիրախ համայնքներն ու ծրագրի շահառու ընտանիքների թվային կազմը:
Համայնք | Առաջին փուլ | Երկրորդ փուլ |
|---|---|---|
Դիլիջան խոշարացված համայնք | 285 ընտանիք | 290 ընտանիք |
Իջևան խոշորացված համայնք | 100 ընտանիք 493 անձ | 100 ընտանիք 493 անձ |
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան | 679 ընտանիք | 679 ընտանիք |
Ստորև ծրագրի երկրորդ փուլում կարիքների գնահատման արդյունքների հիման վրա տրամադրված օժանդակության ցանկն է:
Աջակցության տեսակ | Չափման միավոր | Քանակ | Համայնք |
|---|---|---|---|
Սանիտարա-հիգիենիկ փաթեթ | հատ | 285 | Դիլիջան խոշորացված համայնք |
Թեյնիկ | հատ | 285 | |
Արդուկ | հատ | 285 | |
Տաքացուցիչ | հատ | 285 | |
Մանկական փաթեթ | հատ | 39 | |
Ծալովի մահճակալ | հատ | 15 | |
Կաթսա | հատ | 290 | |
Թավա | հատ | 290 | |
Գդալների հավաքածու | հատ | 290 | |
Պատառաքաղների հավաքածու | հատ | 290 | |
Անկողնային սպիտակեղենի հավաքածու | հատ | 870 | |
Էլեկտրական տաքացուցիչներ | հատ | 35 | |
Էլեկտրական վառարան (ջեռոց) | հատ | 100 | Իջևան խոշորացված համայնք |
Սննդի, հիգիենիկ և մանկական (մինչև 1տ երեխաներ ունեցողներին) փաթեթներ | հատ | շուրջ 700 | Երևանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջան |
Անկողնային սպիտակեղեն | հատ | 2040 | Երևան քաղաքի 12 վարչական շրջանների միջև |
Թեյնիկ | հատ | 680 | |
Արդուկ | հատ | 680 | |
Կաթսա | հատ | 680 |
Սույն ծրագրի շրջանակներում ծրագրի թիրախ հանդիսացող ընտանիքներին ընդհանուր առմամբ տրամադրվեց 71,300,000 ՀՀ դրամի աջակցություն:
Մեկ այլ կարևոր նախաձեռնություն սույն ծրագրի շրջանակներում
Ծրագրի շրջանակներում շահառուների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել է տեղեկատվական թերթիկ, որում ներառվել է տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության համար կրթական, աշխատանքային, առողջապահական և հումանիտար ուղղություններով ցուցաբերվող աջակցությունների մասին։ Վերջինս տպագրվել և բաշխումների ժամանակ բաժանվել է շահառուներին։
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia