Անվտանգ ընտանիք
Այս գիրքը կազմվել է վտանգների հանդեպ ընտանիքների պատրաստվածությունը բարձրացնելու, զանազան արտակարգ իրավիճակներից պաշտպանվել և դրանց արձագանքել սովորեցնելու նպատակով: Գրքում ներառված են տարբեր արտակարգ իրավիճակներում հասարակության տարբեր տարիքային խմբերի անվտանգությունն ապահովելու համար հիմնական թեմաները, ինչպես նաև կարևոր թեմաների շուրջ ավելի մանրամասն բացատրություններ, հղումներ և այլ օգտակար տեղեկատվություն: Աղետները կարող են պատահել ցանկացած պահի, ցանկացած վայրում և փրկվելու համար անհրաժեշտ է որպեսզի ընտանիքի անդամները տիրապետեն պահանջվող հիմնական գիտելիքներին և կարողանան դրանք կիրառել իրենց անձը փրկելու համար:
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia